Foto

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։

Վիրավորներից 2-ը տեղափոխվել են Երևանի համապատասխան մանկական հիվանդանոց։

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բոլոր վիրավորները գտնվել են «ՎԱԶ 21-07»-ում և բոլորը ընտանիքի անդամներ են։

Նրանք են՝ Տավուշի մարզի բնակիչներ 29-ամյա Անժելա Հ.-ն, 10-ամյա Արայիկ Ս.-ն, 1-ամյա Ալեն Ս.-ն, 13-ամյա Ալեքս Ս.-ն 5-ամյա Արտակ Ս.-ն, 63-ամյա Գրետա Ս.-ն և 38-ամյա Դավիթ Ս.-ն։