Foto

Ավարտվել է Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը, գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիոն եվրո

ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ:

Նոր շենքի ձեռքբերումը զգալիորեն կբարելավի Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքային միջավայրն ու պայմանները՝ լրացուցիչ խթանելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների արդյունավետ իրագործումը ԵՄ քաղաքական կենտրոնում:

Շենքի գնման գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիոն եվրո։