Foto

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

Քիչ առաջ Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

Նրա օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։ Նշենք, որ ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունից հայտնել էին, որ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։