ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հետախուզության պետի տեղակալ, բրիգադային գեներալ Խոսրով Հասանին սպանվել է բրիգադային գեներալ Հաջիզադեի հետ՝ նախօրեին տեղի ունեցած իսրայելական հարձակման ժամանակ:
Հիշեցնենք՝ սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ՝
Հոսեյն Սալամի – ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար
Մոհամմադ Բաղերի – ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ
Ալի Հաջիզադե, Գոլամալի Ռաշիդ, Ալի Շամխանի – ռազմաքաղաքական համակարգի առանցքային դեմքեր
Զոհվել են նաև 2 միջուկային գիտնականներ՝
Ֆերեյդուն Աբբասի-Դավանի
Մոհամմադ Մեհդի Թեհրանչի
Զինվորական հոսպիտալները լեցուն են վիրավորներով։