Foto

Նեթանյահուն ամեն ջանք գործադրում է պատերազմական ուղղակի գործողությունների մեջ ներքաշել ԱՄՆ-ին․ Վարդան Ոսկանյան

Իրան-Իսրայել հակամարտությունն աստիճանաբար վերածվում է բազմաշերտ պատերազմի. գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

«Եթե բոլորը գիտեին, որ իսրայելական կողմն ունակ է սպանելու իրանական զինվորականների և հաղթահարելու Իրանի հակաօդային պաշտպանությունը, ապա քչերն էին հավատում, որ իրանցիները կարող են արդյունավետորեն հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին։ 

Այս առումով վերջին երկու իրանական հարձակումներն, ակնհայտորեն, իմիջային լուրջ հարված են հասցրել Իսրայելին աշխարհում և Նեթանյահուի իշխանությանը երկրի ներսում։ 

Նախնական նշաններ կան, որ պատերազմը կարող է տեղափոխվել փոխադարձ հյուծման երկարատև փուլ, ուստի Նեթանյահուիի իշխանությունն ամեն ջանք գործադրում է պատերազմական ուղղակի գործողությունների մեջ ներքաշելու ԱՄՆ-ին, ինչը հղի է ողջ Մերձավոր Սրևելքով մեկ լայնածավալ արյունահեղության վտանգով։