Foto

Արմեն Աշոտյանը ուղիղ 2 տարի է անազատության մեջ է, որից 15 ամիսը` քրեակատարողական հիմնարկում. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմենն Աշոտյանն ուղիղ 2 տարի է անազատության մեջ է, որից 15 ամիսը` քրեակատարողական հիմնարկում, իսկ 9-ը ամիսը` տնային կալանքի ռեժիմում:

Թե ինչի/ինչերի միջով են անցել Արմենի ընտանիքն ու մերձավոր հարազատները շատ դժվար է նկարագրել:

Արմենն իր տեսակով մարտիկ է, պայքարի իսկական խորհրդանիշ, ում անազատության մեջ պահելով կոտրել, իր համոզմունքներից հետ պահել իշխանությանը բնականաբար չհաջողվեց:

Քաղաքական գործունեության, տեղաշարժի, խոսքի ազատության բազմաթիվ սահմանափակումների պայմաններում Արմենը մեր քաղաքական իրականության անբաժանելի մասն է, դաշտի հիմնական դերակատարներից, ով հիմա էլ մեծ ներդրում ունի հայրենավաճառ, ուրացող իշխանությունների դեմ պայքարում:

Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին և իրենց քաղաքական համոզմունքների համար իշխանության քաղաքական հետապնդումների ենթարկված/ենթարկվող բոլոր գործիչներին»: