Վաշինգտոնում անցկացվել է շքերթ, որը նվիրված էր ԱՄՆ բանակի 250-ամյակին և Դոնալդ Թրամփի ծննդյան տարեդարձին։
Շքերթը սկսվել է պատմական հատվածով․ հանդիսատեսի առջև անցել են տարբեր ժամանակաշրջանների զինվորականներ՝ ԱՄՆ անկախության պատերազմից մինչև Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, ինչպես նաև Կորեայի, Վիետնամի և Պարսից ծոցի պատերազմների ժամանակաշրջանների համազգեստով։
Թրամփի ծննդյան օրը կայացած շքերթի արժեքը, ըստ տարբեր գնահատականների, կազմել է 25-ից 45 միլիոն դոլար։
Աղբյուրը՝ Aysor.am