Foto

Ավերածություններ Իսրայելում՝ Իրանի հրթիռային հարվածներից հետո. 11 զոհ, ավելի քան 200 վիրավորներ կան

Իրանն գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել նաև Իսրայելի քաղաքներին՝ նշանառելով ոչ միայան բնակելի թաղամասեր, այլ Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտը՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության։

Ներկայումս հայտնի է առնվազն 11 զոհի և ավելի քան 200 վիրավորի մասին ։ Փրկարարները շարունակում են փլատակների տակ մնացած մարդկանց որոնել։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանի բնակելի հատվածներից մեկին, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 20 խաղաղ բնակիչ։


Աղբյուրը՝ aysor.am