Foto

Մինեսոտայում կրակել են երկու դեմոկրատ քաղաքական գործիչների վրա, մեկը մահացել է

Մինեսոտայում կրակել են երկու դեմոկրատ քաղաքական գործիչների վրա, նրանցից մեկը սպանվել է: Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է նահանգի երկու օրենսդիրների տների վրա՝ սպանելով Մելիսա Հորթմանին և նրա ամուսնուն։

Մեկ այլ քաղաքական գործիչ՝ նահանգային սենատոր Ջոն Հոֆմանը և նրա կինը վիրավորվել են։

Հարձակումները տեղի են ունեցել Մինեապոլիսի մոտ գտնվող Չամպլինում և Բրուքլին Պարկում։ Երկու քաղաքական գործիչներն էլ Դեմոկրատական կուսակցության անդամներ են։

Ուոլցը, որը 2024 թվականի ընտրություններում Քամալա Հարիսի փոխնախագահի նախկին թեկնածուն էր, ասել է, որ հարձակումները «կարծես թե քաղաքական դրդապատճառ ունեն»։

«Ռոյթերս»-ը, հղում անելով Բրուքլին Պարկի ոստիկանապետին, նշել է, որ կրակոցներ արձակած կասկածյալը ոստիկանական համազգեստով է եղել։