Ադրբեջանը լրջորեն մտահոգված է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում Իսրայելի պետության իրականացրած ռազմական գործողություններով: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է Trend.az-ը։
«Ադրբեջանը խստորեն դատապարտում է իրավիճակի սրումը և կողմերին կոչ է անում առկա տարաձայնությունները լուծել բացառապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, երկխոսության և դիվանագիտության միջոցով: Հատուկընդգծում ենք քաղաքացիական բնակչության և օբյեկտների անվտանգության ապահովմանկարևորությունը։ Մերձավոր Արևելքումլարվածության հետագա էսկալացիանկանխելու նպատակով կարևոր է շարունակել դիվանագիտական շփումներն ու ջանքերը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ: