Foto

Իսրայելը կրկին հшրձակվել է Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա. Tasnim

Իսրայելի զինված ուժերը հերթական անգամ փորձել են գրոհել Իրանի Ֆորդո միջուկային կենտրոնը, որը գտնվում է երկրի կենտրոնում՝ Ղոմ քաղաքի մոտ։

Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ չնայած իսրայելական կողմը երկու հրթիռային հարված է հասցրել Ղոմ քաղաքին, միջուկային կենտրոնին ոչ մի վնաս չի հասցվել։