Դերասանուհի Աննա Մաքսիմն իր ֆեյսբուքյան էջում նոր հրապարակում է արել՝ անդրադառնալով Եվրասիա կինոփառատոնի ժամանակ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ցուցադրությանը։
«Մեծ հաղթանակներին հաջորդում են նաև փոքրիկ պարտություններ: Եվրասիա կինոփառատոնում ֆիլմը մրցութային ծրագրում էր:
Գիտեք, որ ֆիլմում ընդգրկված էր նաև 2016 թվականի քառօրյա պատերազմից դրվագներ, և չնայած նրան, որ ֆիլմի ցուցադրության ընթացքում և հետո հնչեցին ծափահարություններ, ֆիլմը որևէ մրցանակի չարժանացավ, իսկ լավագույն դերասանուհի տիտղոսին արժանացավ թուրք դերասանուհին:
Մնացյալը լռություն է...համենայնդեպս հայկական օրհներգի ներքո ադրբեջանցիների ներկայությամբ հնչող օտարազգի հանդիսատեսի ծափերը ավելի խոսուն էին, քան որևէ մրցանակ»,-գրել է Աննան: