Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ:
Կողմերը քննարկվել են տարածաշրջանում իրավիճակը։
«Խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումը լիովին անօրինական է և արգելված է միջազգային իրավունքով, և միջազգային հանրությունը պարտավոր է պատասխանատվության ենթարկել սիոնիստական ռեժիմին օրենքի այս վտանգավոր և աննախադեպ խախտման համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը, գրել են ԶԼՄ-ները։
Արաղչին քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի՝ օրերս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընդունված բանաձևը:
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը «խորը ափսոսանք և մտահոգություն հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ» և ընդգծել «ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու դիվանագիտական ջանքերին»՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղությանը և անվտանգության վերականգնմանը նպաստելու համար։