Ատոմային էներգիայի միջազգային գործակալության(ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդիհակաիրանական բանաձեւը, որը հովանավորվել էրՄեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւԱՄՆ-ի կողմից, դարձավ Իսրայելի կողմից Իրանիմիջուկային օբյեկտներին հարվածելուարդարացումը։ Այս մասին իսլամականհանրապետության արտաքին գործերի նախարարԱբաս Արաղչին հայտնել է ԵՄ դիվանագիտությանղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։
Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին քննադատել է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի վերջերս ընդունած բանաձեւը Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ, որն առաջարկվել էր «եվրաեռյակի» եւ ԱՄՆ-ի կողմից, այն անվանելով Իրանի միջուկային օբյեկտների դեմ սիոնիստական ռեժիմի թշնամական գործողությունների արդարացում եւ հիմք»։