Foto

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հրավիրում է հանդիպման

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը սկսում է մարզային այցելություններ։

Մեր նպատակն է հանդիպում-քննարկումներ կազմակերպել ՀՀ տարբեր մարզերում բնակվող արցախցի մեր հայրենակիցների հետ՝ ներկայացնելու Խորհրդի կողմից արդեն իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։

Ուրախ կլինենք տեսնել յուրաքանչյուրիդ հանդիպումների ընթացքում և պատրաստ ենք պատասխանել ձեր հարցերին։

Հանդիպում ենք  հունիսի 14-ին,  ժամը 11:00-ին՝ քաղաք Մասիսում՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում»։