Foto

Նիկոլ Փաշինյանը «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ մտքեր է փոխանակել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Այս մաիսն տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող  հարցերի շուրջ: