Foto

Իրանի զինանոցում կա մի կարևոր ռազմավարական "գործիք"՝ Հորմուզի նեղուցը. Վահե Դավթյան

Իրանի զինանոցում կա մի կարևոր ռազմավարական "գործիք"՝ Հորմուզի նեղուցը:


Մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել նեղուցը՝ Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում: 


Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից հատկապես կտուժի աշխարհի գլխավոր նավթ ներկրողը՝ Միացյալ Նահանգները: Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկոգեն է՝ հաշվի առնելով նրա լեգիտիմության սրնթաց անկումն ու ներքին լարվածության աճը:


Հորմուզի կշիռը համաշխարհային նավթի ծովային արտահանման կառուցվածքում կազմում է մոտ 30%: Ավելին՝ այստեղով է արտահանվում Պարսից ծոցում արդյունահանված նավթի 90%-ը:


Համաշխարհային տնտեսության համար առանցքային նշանայություն ունեցող այս հաղորդակցության պարալիզացման դեպքում նավթի գները կարող են հասնել 300-350 ԱՄՆ դոլարի:


Ճիշտ է, Պարսից ծոցում Վաշինգտոնն ունի հակակշիռ՝  Բահրեյնից կառավարվող ԱՄՆ 5-րդ ռազմական նավատորմը: Սակայն դրա գործարկումը կարող է էլ ավելի սրել իրավիճակը՝ պարալիզացնելով Ծոցի ամբողջ հաղորդակցային համակարգը: Մյուս կողմից, արդյո՞ք Իսրայելին աջակցող Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ ռազմական գործողությունների դիմել: Հարցը հռետորական է:


Ի դեպ, արդեն այսօր առավոտյան համաշխարհային շուկայում նավթի գները կտրուկ աճել են՝ գերազանցելով 75 ԱՄՆ դոլարը (Brent). Միտումը շարունակական է: