Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ընդգծել է Իրանի լիակատար պատրաստակամությունը՝ հակազդելու ցանկացած ռազմական սպառնալիքի՝ զգուշացնելով թշնամիներին սխալ հաշվարկներից և ագրեսիայի ցանկացած ակտից, գրում է իրանական Mehr գործակալությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է բոլոր ռազմական սցենարներին, հինգշաբթի հայտարարել է գեներալ-մայոր Սալամին։ Նրա մեկնաբանությունները հնչել են այն հաղորդագրություններին ֆոնին, երբ Միացյալ Նահանգները բարձրացրել է Արևմտյան Ասիայի իր դեսպանատներում և ռազմական բազաներում տագնապի մակարդակը՝ Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարվածի մասին ենթադրությունների ֆոնին։ «Թշնամին երբեմն մեզ սպառնում է ռազմական գործողություններով, -հայտարարել է Սալամին։ -Մենք միշտ ասել ենք և այսօր հայտարարում ենք, որ լիովին պատրաստ ենք ցանկացած սցենարի, իրավիճակի և հանգամանքի»։ Նա ընդգծել է Իրանի երկարատև փորձը ռազմական գործողություններում՝ նշելով, որ երկիրը «կազմակերպել է իր ուժը և մշակել ռազմավարություն» և ակտիվորեն հետևում է թշնամու տեղակայման խորությանը։ Սալամին մերժել է Իրանի և Գազայի հատվածի միջև ցանկացած համեմատություն՝ ընդգծելով, որ «թշնամուն թվում է՝ կարող է կռվել Իրանի դեմ այնպես, ինչպես կռվում է Իսրայելի պաշարման մեջ գտնվող անպաշտպան պաղեստինցիների դեմ»։ Նա զգուշացրել է երկրի հակառակորդներին՝ սխալ հաշվարկներ չանել և երկու անգամ մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին։