Վայոց ձորի Եղեգիս համայնքում երեկ՝ մայիսի 11–ին, դանակահարություն է տեղի ունեցել։
NEWS.am–ի տեղեկություններով, Արտաբույնք համայնքի մի բնակիչ դանակի 10–ից ավելի հարված է հասցրել Շատինի մի բնակչի։ Դեպքը տեղի է ունեցել վերջինիս տանը։ Թե ինչն է եղել պատճառը, հայտնի չէ։
Դանակահարված տղամարդը տեղափոխվել է Երեւանի բժշկական կենտրոններից մեկը, վիճակը գնահատվում է ծանր։
Նշենք, որ դանակահարված տղամարդը երկար տարիներ բնակվում էր Արցախում, 2023թ.–ի սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո ընտանիքով վերադարձել էր հայրենի գյուղ։