Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում գրել է․
«Երեկվա օրս խեղդեցի գործերով, որ շուտ անցնի:
Որ անցնի. խառը հանդիպումները ստեղծեցին սովորակության պատրանք ու տպավորություն՝ «իբր» ապրելու, ասես ոչինչ էլ չի եղել:
Ասես Ոչինչ էլ չէր եղել:
Ոչ հաղթանակ՝ մայիսի 9- ին, ոչ եռատոն, ոչ պարտություն ու չսպիացող վերք:
....ամբողջ օրվա մեջ՝ օրվա հետ անօգուտ պայքարս ավարտեցի մի որոշմամբ.
Ապրել, ուժեղանալ, գործել... ԱՊՐԵԼ էնքան, որ տեսնեմ իմ Արցախ աշխարհը վերստին հայկական, Հայաստանը՝ ամբողջ ու առողջ, Շուշին՝ սպիտակ հարս, երջանկությունից շողացող, Ղազանչեցոցի խաչն էլ իր սիրուն Գմբեթին՝ Աստծո լույսով ճառագող:
Մեր երկրում անգամ մահը էլ արժեք չունի, ոչինչը հենց մահն է, ուրեմն
ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ. ու ես կապրեմ, կապրեմ էնքան, որ Տեսնեմ, որ բոլոր զոհերն իզուր չէին, որ բոլոր մահերն անիմաստ չէին, որ բոլոր ողջ մնացածների կյանքն անօգուտ չեր, որ ինքաոչնչանալը միայն թշնամուն էր օգուտ՝ ոչ մեզ,
կապրեմ էնքան, որ մանրացած իմ երկիրը տեսնեմ ԱՄՐԱՑԱԾ,
մանրված հային՝ վերստին զորացած, մեռնող գաղափարը՝ բոցավառված ու ԱՊՐՈՂ, ՈւԺԵՂ, ԳՈՐԾՈւՆ, ես պիտի տեսնեմ , որ ԱՊՐԵԼՈՎ ՀԱՂԹԵՑԻՆՔ ՄԱՀՎԱՆԸ, դավաճանությանը, թշնամուն, ու պատմությանը!
Ես հավատում եմ Հայի էդ էդ ներուժին, հավատում եմ նրա կամքին ու Աստծո ողորմությամբ Հայի Ոգու զարթոնքին:
ԱՐՑԱԽ անունը դարերով է գծել հայի հետագիծը... ուրեմն պիտի շարունակվի ու մենք պիտի՜ տեսնենք էդ օրը:
Ամեն!!!
Դեդ ու Բաբան իմ տանն են, իմ սրտում ու իմ գիտակցության մեջ՝ քանի կամ... մինչև որ հասնենք իրենց մոտ»: