Foto

Մարզիկներն արդարացրին իրենց. Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Երևանում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունը հրաշալի մեկնարկ է համարում երկու տարի անց կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնության համար:


«Մեր բոլոր մարզիկներն իրենց լիովին արդարացրին: Հավաքականի մարզիչները մինչ այս հսկայական աշխատանք են կատարել: Մոտ 2 տարի է, ինչ նախապատրաստվում էինք այս մրցմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ նախապես նպատակ ունեին մրցաշարը մարզասերների համար սպորտային տոն դարձնել և այն ստացվել է: 

«Մեր հյուրերը` մասնակից երկրների պատվիրակությունները, դրական տպավորություններով են հեռանում մեր երկրից: Միայն լավն ենք լսել թե կազմակերչական աշխատանքի և թե բուն մրցաշարի մասին: Այս մրցաշարը հրաշալի հիմնաքար եմ համար երկու տարի անց մեզ մոտ կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնության համար»,-առանձնացրեց նա:

Երևանում մայիսի 7-11 կայացավ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանը երկու մեդալ նվաճեց: Բրոնզե մեդալակիրներ դարձան Գոռ Ներսիսյանն ու Յուրա Զալյանը: