Foto

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրն է. Հայաստանն ունի երկու մասնակից

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից:

Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին:

Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը:

Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով: