Foto

Փրկարարները Մարմարիկ գետի երկայնքով որոնում են 2 տարեկան տղային

Այսօր՝ մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է՝ Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները,  փրկարարները, ոստիկաններն ու պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է: Կան կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն է ընկել։

Այս պահին քրեական ոստիկանները պարզում են ահազանգողի և երեխայի ինքնությունը։