Բեռլինում գերմանացի ռեփեր Սամրայի անվճար համերգի ժամանակ տուժել է 13 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով հրշեջներին։
«Բեռլինի ռեփեր Սամրայի՝ Նոյկյոլն թաղամասում համերգի ժամանակ 13 մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։
Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համերգին անհայտ անձը արցունքաբեր գազ է կիրառել, իսկ հետո ծեծկռտուք է սկսվել։ Նշվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Աղբյուրը՝ shantnews.am