Foto

Գրիգոր Ղազարյանը դարձել է Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձել է պատանիների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը երկամարտի 330 կգ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց Պերուում ընթացող աշխարհի առաջնությունում։

Նա փոքր ոսկիների արժանացավ նաև պոկում և հրում վարժություններում։