Foto

Թուրքիան 5 տարվա ընթացքում կիրագործի Կասպից ծովի հատակով անցկացվող խողովակաշարով բնական գազի ներկրումը Թուրքմենստանից. Էրդողան

Թուրքիան ծրագրում է հինգ տարվա ընթացքում սկսել բնական գազի ներկրումը Թուրքմենստանից Կասպից ծովի հատակով անցկացվող խողովակաշարով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող բնական պաշարների գագաթնաժողովում։

«Այս տարվա մարտից մենք արդեն թուրքմենական գազը Իրանի տարածքով տեղափոխում ենք Թուրքիա»,- նշել է Էրդողանը։

Նրա խոսքով, այս ընթացքում այս ճանապարհով մատակարարվել է 250 մլն խմ գազ, իսկ տարեվերջին սպասվում է, որ ծավալը կհասնի 1,3 մլրդ խմ-ի։