Կիևի ռեժիմը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում մասնակցող օտարերկրյա առաջնորդների անվտանգությունը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին փոխանցում է AFP-ն։
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք այցելել են կամ պատրաստվում են այցելել Ռուսաստան մայիսի 9-ին. մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի ունեցողի համար։ Նրանք են ապահովում ձեր անվտանգությունը», -ասել է նա։
Ավելի վաղ Զելենսկին արդեն խոսել էր Ռուսաստանի «ցավոտ կետերի» և այն փաստի մասին, որ Մոսկվան, հավանաբար, «արդարացիորեն է անհանգստացած» Հաղթանակի 80-ամյակի շքերթի անվտանգության համար։