Foto

Չինաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը բավականին անհանգստացնող է հայ ժողովրդի համար․ Ռուզաննա Մալխասյան

– Չինաստանը իր հերթին վճռականորեն աջակցում է Ադրբեջանի խաղաղության օրակարգին և բախման վրա հիմնված աշխարհաքաղաքական խաղերը համարում է հակա արդյունավետ։ (1-ին կետի վերջին պարբերություն)– Կողմերը ընդգծեցին, որ ահաբեկչությունը, անջատողականությունը և ծայրահեղականությունը զգալի սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության համար, և այդ սպառնալիքների կանխարգելման և համատեղ պայքարի կարևորությունը։ Նրանք նշեցին երկու երկրների իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների միջև կապերի և փոխանակումների ամրապնդման անհրաժեշտությունը՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների, միջազգային կազմակերպված հանցագործությունների, ինչպես նաև կիբերանվտանգության մարտահրավերների դեմ համատեղ պայքարելու համար։ (կետ 10)

– Ադրբեջանը ակտիվորեն աջակցում է Չինաստանի Գլոբալ զարգացման նախաձեռնությանը, Գլոբալ անվտանգության նախաձեռնությանը և Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությանը և հայտարարում է իր պատրաստակամության մասին միանալու «Գլոբալ զարգացման նախաձեռնության բարեկամների խմբին»՝ ՄԱԿ-ի «2030 թվականի կայուն զարգացման օրակարգի» իրականացումը արագացնելու ջանքերը համատեղելու համար։

Ադրբեջանը պատրաստ է կապեր և փոխգործակցություն հաստատել չինական կողմի հետ գլոբալ անվտնագության հարցերում և համատեղ ջանքեր գործադրել խաղաղության և անվտանգության ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Չինաստանի կողմից ՄԱԿ-ում առաջ քաշած «Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օր» սահմանելու որոշումը և պատրաստ է համատեղ պաշտպանել քաղաքակրթությունների բազմազանության նկատմամբ հարգանքը և ակտիվորեն խթանել մարդասիրական փոխանակումն ու համագործակցությունը։ Չինաստանը աջակցում է Ադրբեջանի ջանքերը «Բաքվի գործընթաց» անունով հայտնի նախաձեռնության շրջանակներում, որը ծառայում է որպես միջմշակութային երկխոսության խթանման գլոբալ հարթակ, և իր աջակցությունն է հայտնում այս նախաձեռնության շրջանակներում հրավիրվող գլոբալ ֆորումներին (կետ 15)։

Չինաստանի Ժողովդրական Հանրապետությունը, ինչ խոսք, մշտապես առաջ է մղում իրական խաղաղության օրակարգ և անընդունելի է համարում ուժի միջոցով ցանկացած նպատակին հասնելու փորձերը։ Ադրբեջանը այս համատեքստում չի կարող դառնալ հուսալի գործընկեր Չինաստանի համար, քանի որ իր ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ ակնհայտ են և անթաքույց, իսկ Չինաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունները ձևավորված են եղել դեռևս ՄԹԱ 2-րդ դարից, երբ չկար Արդրբեջան ընդհանրապես՝ մինչև 1918թ.։

Չինաստանի կարգավիճակը՝ որպես պատասխանատու գերտերություն, որը հավատարիմ է համամարդկային արժեքներին, վերջին տասնամյակում ավելի ընդգծված է դարձել, Սի Ցզինպինի կառավարման օրոք, որն առաջ քաշելով մի շարք գլոբալ նախաձեռնություններ, որոնք իրենց բնույթով և ռազմավարական տեսլականով միտված են նոր տիպի միջազգային հարաբերություններ ստեղծելուն՝ դարձրել ենք դրանք ավելի արդար և ներառական համամարդկության համար։ Չինաստանի այս քաղաքականությունը լավագույնս արտացոլված է «Մարդկության ընդհանուր ճակատագրի համայնք» կառուցելու հայեցակարգում, որի հիմնքն է «Մեկ Գոտի, Մեկ Ճանապարհ» մեգանախագիծը։
Չինաստանի կողմից քարոզվող խաղաղ գոյակցության գաղափարը սկզբունքորեն հակասում է ուժի միջոցով ցանկացած նպատակին հասնելու փորձերին։ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը հիմնված է համընդհանուր մարդկային արժեքների և ընդհանուր բարեկեցության ձգտման վրա, որը լավագույնս արտացոլում է Չինաստանի այն հզոր մշակույթը, որը Չինաստանը տալիս է և ներարկում ամբողջ աշխարհի երկրների մեջ։
Ադրբեջանի և Չինաստանի միջև ստորագրված հայտարարության 7-րդ կետը ճանապարհների և բեռնափոխադրումների մասին է՝

– Կողմերը բարձր են գնահատում, երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցությունը և, տարածաշրջանային կապը խթանելուն զուգընթաց, հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելոլ աջակցել տրանսպորատյին ենթակառուցվածքների զարգացմանը, լոգիստիկայի և տրանսպորտային արդյունավետության բարելավմանը։
Կողմերը բարձր գնահատեցին Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովդրական հանրապետության կառավարության միջև միջազգային բազմամոդալ փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը։ Չինաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի և այդ երթուղու երկայնքով գտնվող այլ երկրների հետ՝ մաքսային ձևակերպումների հարմարավետության և բեռնափոխադրումների արդյունավետության անընդհատ բարելավման համար, այդպիսով համատեղ ստեղծելով անվտանգ, կայուն և ուղիղ Չինաստան-Եվրոպա-Չինաստան Տրանսկասպյան արագընթաց երթուղիներ։ Երկու կողմերն էլ շահագրգռված են միջազգային ճանապարհային փոխադրումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի բանակցությունների վարման և համաձայնագրերի կնքման արագցմամբ, Ադրբեջանի և Չինաստանի միջև ճանապարհային փոխադրումների համար բարենպաստ պայմանների բարելավմամբ, միաժամանակ հիմք դնելով երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցությանը։

– Կողմերը համաձայնել են ընդլայնել «Մեկ գոտի, Մեկ Ճանապարհ» նախաձեռնության համապատասխանեցումը Ադրբեջանի ազգային զարգացման ռազմավարությունների՝ «Մետքասի ճանապարհի վերածնունդի» և 2030 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության հետ՝ համատեղ խթանելու արդիականացումը և բացելու նոր ուղիներ բարձրորակ, դիմացկուն և կայուն զարգացման համար (կետ 3)։