«Գոյամարտ» ֆեյսբուքյան էջը հրապարակել է հաղթանակած բանակի վերջին զորահանդեսի լուսանկարներ՝ գրելով. 1995-ի մայիսին Ստեփանակերտում անցկացված զորահանդեսին հաջորդեցին ևս երեքը, որոնք իրենց ծավալներով և կազմակերպվածությամբ առավել ազդեցիկ ու ոգևորիչ էին: Հատկապես ուշագրավ էր 2012թ. մայիսի 9-ին Պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված զորահանդեսը, որին ներգրավված էր շուրջ 3500 զինվորական, 10 ուղղաթիռ, 6 անօդաչու թռչող սարք, 33 հրասայլ, 33 հետևակի մարտական մեքենա, տարբեր տրամաչափի ավելի քան 100 հրետանային միջոց, օպերատիվ-մարտավարական նշանակության հրթիռային համալիր, 50-ից ավելի հակաօդային պաշտպանության կայանք ու համազարկային կրակի միջոց, մոտ 140 ավտոմոբիլային տեխնիկա և այլն: Մայիսյան եռատոնին նվիրված համապետական նշանակության զինվորական տոնահանդեսը դիտելու էին եկել 1000-ից ավելի օտարերկրյա հյուրեր: Միաժամանակ, միջոցառման ողջ ընթացքը ուղիղ եթերով հեռարձակվում էր համաշխարհային հնչեղության մի շարք հեռուստաընկերությունների կողմից...
Զորահանդեսի հրամանատարն էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը:
Զորահանդեսն ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: