Foto

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում է ցունամիի վտանգը։ Այս մասին հաղորդել է Barron's ամսագիրը՝ հղում անելով Չիլիի իշխանությունների հայտարարությանը։

Տեղեկությունների համաձայն՝ Չիլիի իշխանությունները հրամայել են տարհանել մարդկանց երկրի հարավային շրջաններից։

«Մենք կոչ ենք անում բնակչությանը տարհանել Մագալյանես շրջանի (Չիլիի հարավային հատված) ափամերձ գծից», - գրել է Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը X սոցիալական ցանցի իր էջում։