Foto

Եվրոպայում Tesla-ի վաճառքի ծավալները նվազել են. Reuters

Ապրիլին եվրոպական որոշ շուկաներում կտրուկ նվազել են Tesla էլեկտրական մեքենաների վաճառքը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ սա այս մեքենաների պահանջարկի անկման միտումի արագացում է։ Քանի որ եվրոպացիները նախընտրում են չինական էլեկտրական մեքենաները կամ բողոքում են Մասկի քաղաքական հայացքների դեմ:

Մասնավորապես, Շվեդիայում Tesla-ի նոր ավտոմեքենաների վաճառքը ապրիլին նվազել է 80,7%-ով, ինչպես ցույց են տվել ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները, մեկ օր անց այն բանից հետո, երբ Դանիան գրանցեց Tesla-ի վաճառքի 67,2%, իսկ Ֆրանսիան՝ 59,4%՝ նշելով վաճառքի անկման չորրորդ ամիսն անընդմեջ:

Ինչպես ընդգծում է հրատարակությունը, Շվեդիայում դա ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ գրանցվել է Tesla-ի 43 նոր մեքենա՝ Mobility Sweden-ի տվյալների համաձայն։

Tesla-ի նոր ավտոմեքենաների վաճառքը Եվրոպայում մարտին նվազել է 28,2%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, թեև տարածաշրջանում մարտկոցներով էլեկտրական մեքենաների ընդհանուր վաճառքն աճել է 23,6%-ով։