Foto

Հզոր երկրաշարժ Չիլիի և Արգենտինայի ափերին. հայտարարվել է ցունամիի վտանգ

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտարարվել է ցունամիի վտանգ։

Չիլիի աղետների կառավարման ազգային ծառայությունը (ONEMI) ցունամիի նախազգուշացում է հրապարակել և հրամայել տարհանել երկրի հարավային մասում գտնվող Մագալենես շրջանի ափամերձ տարածքը: Այս որոշումը կայացվել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի կապակցությամբ, որի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ ONEMI-ը շարունակում է աշխատել բնակչության և ենթակառուցվածքների վրա երկրաշարժի ազդեցության գնահատման ուղղությամբ։