Foto

«Ինտերը» հայտարարություն է տարածել Մարտինեսի վնասվածքի վերաբերյալ

Միլանի «Ինտերը» պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի վնասվածքի վերաբերյալ։

«Ներաձուրիների» մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 27-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային ձգվածություն։

Football-Italia պարբերականի հաղորդմամբ՝ արգենտինացի հարձակվողի ապաքինման համար կհրաժեշվի մոտ 1–2 շաբաթ։ Նշվում է, որ լավագույն դեպքում Լաուտարոն հայտավորված կլինի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպմանը՝ որպես պահեստային։

Հիշեցնենք՝ Մարտինեսը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպման ժամանակ (3։3)։ Արգենտինացին չկարողացավ շարունակել խաղը և փոխարինվեց ընդմիջման պահին։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայնա մայսի 6-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։