Foto

«11» ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորելու է Սոս Ջանիբեկյանը

Շուտով Կինոդարանը հանդիսատեսի դատին կհանձնի նոր՝ 12 մասից բաղկացած սերիալ: «11» ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորելու է դերասան Սոս Ջանիբեկյանը:

Ֆիլմի մասին առաջին մանրամասները Կինոդարանը պատմել է Tert.am Life-ին։ 

Այն ծնող երեխա հարաբերությունների մասին է: Սերիալի գլխավոր ուղերձներեն են.

Ծնողների վախը, որ իրենց երեխան բանտ կնստի։ Սպորտ՝ որպես մոտիվացիա և փրկության ուղի: Սոցիալական կոնտեքստ՝ կոտրված մանկություն, չիրագործված երազանքներ, չիրագործված պոտենցիալ։

Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստի կարիերան վաղաժամ ավարտած Արսեն Տոնապետյանը դառնում է մարզիչ անչափահասների գաղութում։

«Ուզում էինք նկարահանել սպորտային դրամա, քանի որ Հայաստանում ֆուտբոլը ամենատարածված սպորտաձևն է։ Ֆիլմի հիմքում նաև իրական պատմություններ ու մարդիկ են»,- նշում է պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։

«Ֆիլմի կարևորագույն ուղերձներից մեկն այն է, որ դեռահասներն իրենց կատարած սխալների համար այնքան մեղավոր չեն, որքան նրանց շրջապատը՝ ծնողները, ընկերները և միջավայրի մարդիկ։ Այս գաղափարը շատ հոգեհարազատ է ինձ, և հենց դա էլ ամենից շատ գրավեց սցենարում»,- ասում է գլխավոր դերակատար Սոս Ջանիբեկյանը։