«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի երկարաձգելու գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ և դրա ավարտից հետո հեռանալու է ակումբից։
«Պայմանագրիս ժամկետի ավարտից հետո կհեռանամ «Սիթիից», ինչից հետո մարզչական կարիերայումս դադար կվերցնեմ։ Դեռ չգիտեմ՝ այլևս կվերադառնամ, թե ոչ, բայց պատրաստվում եմ մի փոքր հանգստանալ», – ասել է 54-ամյա մասնագետը:
«Պայմանագրիս ժամկետի ավարտից հետո կհեռանամ «Սիթիից», ինչից հետո մարզչական կարիերայումս դադար կվերցնեմ։ Դեռ չգիտեմ՝ այլևս կվերադառնամ, թե ոչ, բայց պատրաստվում եմ մի փոքր հանգստանալ», – ասել է 54-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գործող պայմանագրի ժամկետը մանչեսթերյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
Նշենք, որ իսպանացին «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2016 թվականին։ Այս ընթացքում նա թիմի հետ նվաճել է 18 տիտղոս, այդ թվում՝ 6 անգամ Պրեմիեր լիգայի և 1 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթ: