Մայիսի 2-ի գիշերը Ռուսաստանի ԶՈՒ ստորաբաժանումները նոր հարձակում են իրականացրել Ուկրաինայի Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերի ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր տեսակի մոտ 150 դրոն, հաղորդում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Նշվում է, որ Ուկրաինայի արևելյան, հյուսիսային և կենտրոնական հատվածներում ՀՕՊ ուժերը խոցել են 64 գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Տեղական իշխանությունները հայտնում են 31 վիրավորի մասին Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերում։
«62 նմանակող անօդաչու թռչող սարքերն անհետացել են տեսադաշտից՝ առանց բացասական հետևանքների։ Թշնամու հարձակման հետևանքով տուժել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջանները»,- հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:
Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ ՌԴ դրոններն արձակվել են Բրյանսկի և Պրիմորսկ-Ախտարսկի շրջաններից, ինչպես նաև Ղրիմի թերակղզու Չաուդա հրվանդանից։