Foto

Բոլիվիայում անհետացել է ինքնաթիռ, որում եղել է 5 մարդ

Բոլիվիայի հյուսիսում անհետացել է Cessna 172CP ինքնաթիռը, որում եղել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է երկրի նախագահ Լուիս Արսեն իր թելեգրամյան ալիքում։ Հաղորդվում է, որ իշխանությունները որոնողական աշխատանքներին արդեն ներգրավել են զինվորականներին։

«Ինքնաթիռն անհետացել է Բենի դեպարտամենտի Բաուրես քաղաքի և Տրինիդադ քաղաքի միջև թռչելիս»,- գրել է երկրի նախագահը։

Բոլիվիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ անհետացած ինքնաթիռի օդաչուն ապրիլի 30-ին աղետի ազդանշան է ուղարկել, իսկ հետո դադարեցրել է հաղորդակցությունը: 

աղբյուրը՝ tert.am