Foto

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։


Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ:


Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:


Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն (անձնական մարզիչ` Գառնիկ Աբրահամյան) աշխարհի առաջնության պոկում վարժությունում բարձրացրեց 125 կգ և հրեց 155 կգ:

Երկամարտի 280 կգ արդյունքով Հովհաննեսը 10-րդն է երիտասարդների աշխարհի առաջնությունում:



Երիտասարդների հավաքականի մարզիչները Մելիք Ղուկասյանն ու Դավիթ Մուրադյանն են, պատանիներինը` Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց թիմինը` Տարոն Թոմվասյանը