Քիմ Քարդաշյանը ցանկանում է Բիանկա Սենսորիին ներառել իր Skims ապրանքանիշի գովազդային արշավում, պնդում է Քանյե Ուեսթը։
Վերջերս X-ում ջնջված գրառման մեջ Ուեսթը գրել է, որ իր նախկին կինը ցանկանում է աշխատել իր ներկայիս կնոջ՝ Բիանկայի հետ:
Կնոջս ուզում էին SKIMS-ում ներգրավել»,- գրել է նա։ «Լավ պ…երը քեզ հետ չեն աշխատում, Քրիս», — ավելացրել է Ուեսթը` նկատի ունենալով Քրիս Ջեներին:
Աղբյուրը նախկինում բացառապես Page Six-ին հայտնել էր, որ Քիմը փորձում է կապ հաստատել Բիանկայի հետ ռեփերից բաժանվելուց հետո:
«Բիանկան անտեսել էր Քիմին, բայց դեռևս կարևոր էր նրան տեղեկացնել, որ Քիմն իր կողքին է, եթե երբեւէ կարիք ունենա ինչ-որ մեկի հետ խոսելու», — ասել է ինսայդերը:
Խոսակցություններ էին պտտվում, որ Բիանկան խզել է հարաբերությունները Քանյեի հետ սոցիալական ցանցերում նրա սկանդալային աղմուկից հետո: Սակայն վերջերս զույգին միասին տեսել են Իսպանիայում։
Աղբյուրը՝ Public.am