Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը որոշել է երկարաձգել դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը մինչև դեկտեմբերի 12-ը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը:Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Air France ավիաընկերության կայքում զետեղված հաղորդագրությունը։