Foto

Վենսը Իրանին նամակ է ուղարկել՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Պարբերականի տվյալներով՝ նամակում ընդգծվել է, որ ԱՄՆ-ի ռազմական հարվածները կանխելուն ուղղված ցանկացած բանակցություն պետք է ներառի նաև միջուկային խնդրի քննարկումը։


Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թեհրանը ստացել է Վենսի նամակը, սակայն դեռևս չի պատասխանել դրան։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենսի նախաձեռնության նպատակն Իրանին անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու հարցում օգնելն էր