Foto

Թրամփն ու Էրդողանը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական գործընթացի վերսկսմանը։

Անդրադարձել են նաև Հորմուզի նեղուցում և Եմենում ստեղծված իրավիճակին։

Թրամփը շնորհավորել է Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ, ինչպես նաև հաջողություն մաղթել առաջիկա՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։