Եվրոպայում ուղևորափոխադրումների ծավալով և չվերթերի քանակով խոշորագույն ավիաընկերության՝ Ryanair-ի գլխավոր տնօրեն Մայքլ Օ՛Լիրին նախազգուշացրել է, որ 2027 թվականին ուղևորներին սպասվում է ավիատոմսերի գների ռեկորդային աճ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Օ՛Լիրիի խոսքով՝ գները կարող են աճել 20%-ով։
«Առաջիկա 12 ամիսների ընթացքում Եվրոպայում, կարծում եմ, տեղի կունենա ավիատոմսերի գների ամենազգալի աճը պատմության մեջ։ Հարցն այն է, թե արդյոք այդ թանկացումը կբավարարի՞ վառելիքի կտրուկ աճած ծախսերը ծածկելու համար։ Կարծում եմ՝ ոչ», - նշել է Օ՛Լիրին։
Գործակալության հաղորդմամբ՝ նավթի գների աճի պատճառը Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմն է։ Արդյունքում ավիաընկերությունները ստիպված են վառելիքի լրացուցիչ ծախսերը փոխանցել ուղևորներին՝ բարձրացնելով ավիատոմսերի գները։









