Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով
Կրեմլը դեռ չի ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։
Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, չենք ծանոթացել։ Դեռ չենք ծանոթացել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝
«2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» վերնագրով։