Foto

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ենոքավան բնակավայրի հարակից տարածքում՝ Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ7+500-կմ7+600 հատվածում, հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ից մինչև 18։00, նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ։

Բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։