Foto

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում․ Գևորգյան

Վաղ առավոտից  համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում, հայտնում է «Ուժեղ հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը։ 

«Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են», - գրել է նա։