Ուկրաինայի մասին ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը չի սկսել պատերազմը, այլ նրանք են սկսել կռվել Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ երկիրը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան ակնհայտ ագրեսիայի։
«Ռուսաֆոբիան և ռուսների նկատմամբ ճնշումները չեն կարող վերածվել պետական գաղափարախոսության կամ Ռուսաստանի ռազմավարական պարտության նպատակի։ Ռուսաստանը միտումնավոր ներքաշվել է ուկրաինական հակամարտության մեջ»,-նշել է նա։









