Foto

«Արմավիր» քրեկատարողական հիմնարկին մոտեցող դրոնն առգրավել են

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են․

«Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 06:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է հիմնարկին մոտեցող անօդաչու թռչող սարքի (դրոն) մասին: Շարժն արձանագրվել է նաև տեսահսկման համակարգով:

Ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել և առգրավվել է անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է եղել 7 բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»: