Foto

Պեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պետդումայի օրակարգը մեծ է, ուստի կարևոր է ընտրություններով պայմանավորված դադարից հետո թույլ չտալ խորհրդարանի աշխատանքի ընդհատում։

«Հետևաբար, իհարկե, անհրաժեշտ էր հնարավորինս արագ ապահովել պայմաններ, որպեսզի Պետդուման վերսկսի իր աշխատանքը արդեն նոր կազմով»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի 9-րդ գումարման առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։