Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ» մակնիշի, «ԳԱԶ 53» մակնիշի և «Shaanxi» մակնիշի բեռնատարները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվել։
Վթարից մոտ 1,5 ժամ անց միայն երթևեկությունը թունելով վերականգնվել է









